Հասարակություն 

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը մեծապես նպաստում են, որպեսզի նոր սերունդը հաղորդ դառնա քրիստոնեական հավատքին, մեր Եկեղեցուն, հոգևոր-բարոյական արժեքներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

analitik.am

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«4 տարի առաջ այս օրը ՀՀ ԿԳՆ-ն արժանացել էր Հայրապետական կոնդակի:

Դա չափազանց հիշարժան և կարևորագույն օր էր ՀՀ ԿԳ նախարարության և անձամբ ինձ համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթերցվեց և ինձ հանձնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական կոնդակը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` երկար տարիներ Մայր Աթոռի հետ սերտ և արգասաբեր գործունեության համար:

Ստորև մի հատված Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի Հայրապետական կոնդակից՝

«Գոհունակությամբ ենք անդրադառնում նաև, որ Կրթության և գիտության նախարարության և մեր Եկեղեցու միջև վերջին տարիներին կարևոր գործակցություն է ձևավորվել՝ առավել արդյունավոր ու նպատակային դարձնելու համար նոր սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության գործը: Համատեղ իրագործված ծրագրերը, հատկապես հանրակրթական դպրոցներում ներդրված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, մեծապես նպաստում են, որպեսզի նոր սերունդը հաղորդ դառնա քրիստոնեական հավատքին, մեր Եկեղեցուն, հոգևոր-բարոյական արժեքներին՝ կարևորելով դրանք որպես հիմք կյանքի:

Փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված մեզ շնորհված հաջողությունների ու ձեռքբերումների համար՝ Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ Կրթության և գիտության նախարար Տիար Արմեն Աշոտյանին՝ արժանավոր զավակին մեր Սուրբ Եկեղեցու, որ ամենայն նախանձախնդրությամբ իր ավանդն է բերում մեր երկրի և ժողովրդի առաջընթացին, մշտապես աջակից է նաև մեր Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական նախաձեռնություններին: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնեությանն ու աշխատակազմին ՝ մեր հայրենիքի և ժողովրդի կյանքում իրենց ազնիվ նվիրումի և բարի ծառայության համար:

Հայրապետիս աղոթքն է առ Երկնավոր մեր Տերը, որ Իր հովանու ներքո խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու հավատավոր մեր ժողովրդին, առաջնորդի մեզ ճշմարտության Իր Սուրբ Հոգով և օրհնի բարօրության ու առաջընթացի մեր ջանքերը, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պարգևի ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը իր ազգաշեն ու հայրենաշեն գործունեության մեջ»:

Նույն շարքից