Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Բոլիվիան կին կղեկավարի

analitik.am

Բոլիվիայի Սենատի անդամ Ժանին Անյեսը երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է: Այս մասին հայտնում է Página Siete-ը:

Ընդդիմադիր «Դեմոկրատական միասնություն» ուժի ներկայացուցիչ Սենատի փոխխոսնակը հայտարարել է, որ հրաժարականից հետո ժամանակավորապես փոխարինելու է նախագահ Էվո Մորալեսին: Նա հայտնել է, որ նախագահությունը ստանձնում է Սահմանադրության ուժով և միայն այն նպատակով, որպեսզի կազմակերպի նոր ընտրություններ:

Մորալեսի հրաժարականից հետո նրա աթոռին պետք է նստեր փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան, սակայն նա հրաժարական է ներկայացրել: Հրաժարական են ներկայացրել նաև Սենատի նախագահն ու պատգամավորների պալատի նախագահը:

Էվո Մորալեսը Բոլիվիայի նախագահի պաշտոնից հեռացավ նոյեմբերի 11-ին:

Նույն շարքից