Հայաստան Քաղաքականություն 

Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել. Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր էջում գրում է.

«Իջևանում քարը քարին չդրած, Իջևանի ժողովրդի և քաղաքապետարանի հաշվին ունեցվածք դիզած մի քանի հոգի հոգեխանգարման մեջ են ընկել՝ կատարվող աշխատանքներից, և գլխակորույս փորձում են ձեզ հայտնի մի քանի «մամուլի» միջոցով սևանցնեն:

Մենք Հայկ Ղալումյանի հետ միասին ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է լինի քաղաքապետարանի աշխատանքը և քաղաքը, մենք ծառայում ենք մեր ժողովրդին, ոչ թե անհատներին։

Այդ ժամանակներն անվերադարձ անցյալում են: Հետաքրքիրն այն է, որ արդեն իսկ բազմաթիվ գյուղերում և համայնքներում բարեգործների միջոցով տարբեր ծավալների խնդիրներ եմ լուծել, բայց անհանգստությունը միայն Իջևանի մասով է. տեսնես՝ ինչի՞ց է:

Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել, որովհետև առաջիկայում իջևանցիների ( և ոչ միայն ) համար լավ նորությունների նոր շարք է գալու»:

 

Նույն շարքից