Հասարակություն Տեսանյութեր 

Ուսանողները քայլերթով շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարություն

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԵՊՀ-ում կրկին դասադուլ է: Ուսանողները քայլերթով շարժվելու են դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, որտեղից էլ միանալու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մոտ հավաքված ՀՅԴ երիտասարդներին:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները դեմ են հանդես գալիս օրենքի նախագծին, որի համաձայն բուհերում Հայոց լեզվի ու Հայոց պատմության դասավանդումն այլևս պարտադիր չի լինելու և պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ակցիաները մեկնարկել են նախորդ շաբաթ: Դրանք ավարտվել էին ԿԳՄՍ նախարարության մոտ նստացույցով: Նստացույց անողները շաբաթ ու կիրակի օրերին «ընդմիջման» էին գնացել, իսկ այսօրվանից շարունակում են պայքարը:

Նույն շարքից