Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Մեր ազգային դիմագիծը խզբզվում է Արայիկ Հարությունյանի ձեռքով. Նա պետք է տուն գնա. Ուսանող

analitik.am

Մենք ասել ենք, որ Արայիկ Հարությունյանը կամ պետք է աշխատի ըստ էության, կամ՝ տուն գնա: Կարծում էինք, որ հանգստյան օրերը կօգնեն Արայիկ Հարությունյանին ճիշտ որոշում կայացնել ու գոնե խելամիտ հայտարարությամբ հանդես գալ, սակայն նա որևէ հայտարարություն չարեց, երկու ոտքը դրել է մեկ կոշիկում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ուսանողներից մեկը, ովքեր պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակցի խոսքերով, ԿԳՄՍ նախարարին թվում է, թե տեղի ունեցողում քաղաքական ենթատեքստ կա, սակայն դա նրան միայն թվում է, խոսքը չի վերաբերում հակակառավարական ակցիային. «Նա պետք է կամ հրաժարական տա, կամ գործի ըստ էության: Սակայն ես չեմ կարծում թե նա կգործի ըստ էության, դրա համար պետք է գնա»:

Հարցին՝ եթե Հայոց լեզվի ու Հայոց պատմության մասով իրենց պահանջները կատարվեն, կդադարեն արդյո՞ք իրենք պահանջել Հարությունյանի հրաժարականը, ուսանողը նշել է, որ իրենց պահանջներն արդեն դուրս են եկել այդ պահանջի տիրույթներից. «Մենք այս պահին այլևս չենք պայքարում միայն լեզվի համար: Մշակութային դաշտում հիմա աղետ է, մեր ազգային դիմագիծը խզբզվում է Արայիկ Հարությունյանի ձեռքով: Մենք չպետք է լռենք: Գոնե մեր բանասիրական ֆակուլտետը միշտ շատ ակտիվ է եղել, հիմա էլ մենք գործում ենք մեր ֆակուլտետի ավանդույթներով, և մեր ձեռքը պետք է հաշվի առնեն»:

Նույն շարքից