Տեսանյութեր Հասարակություն 

Հայտնվել է տեսանյութը, թե ինչպես է դասախոսը կամուրջից ցած նետում սպանված ուսանողուհու մարմնի մասերը /Տեսանյութ/

Համցանցում հայտնվել է տեսանյութը, որում, ենթադրաբար, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովը կամուրջից ցած է նետում 24-ամյա ուսանողուհու մասնատված դին։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը երկար ժամանակ կանգնած մնում կամուրջի վրա, այնուհետև ցած նետում մի քանի տոպրակ։ Հատկանշական է այն, որ դասախոսը չի շփոթվում, երբ այդ պահին փողոցով անցնում է պատահական անցորդը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովը սպանել է համալսարանի ուսանողուհիներից մեկին:

Դասախոսին ձերբակալել են այն բանից հետո, երբ նրա տանը հայտնաբերել են զոհի գլխատված մարմինը և պայուսակի մեջ պահված գլուխը:

Մարդասպանը, ով արդեն խոստովանել է սպանությունը, եղել է ոչ ադեկվադ վիճակում:

Նա խոստովանել է, որ սպանությունից հետո ցանկացել է մասնատել մարմինը և խորտակել գետում:

Նույն շարքից