Հասարակություն Տեսանյութեր 

Եգիպտոս ժամանած ինքնաթիռի շասին այրվել է /Տեսանյութ/

analitik.am

«JACDEC» թվիթերյան էջում հապարակվել է տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է այրվում Եգիպտոս ժամանած «SkyUp» ավիաընկերության ինքնաթիռի շասին, փոխանցում է Լենտան։

Նշվում է, որ ինքնաթիռը Շարմ էլ-Շեյխ է ժամանել Զապորոժյեից։ Ինքնաթիռում եղել է 189 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։

Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։

Հրդեհի պատճառը եղել է հիդրավլիկ համակարգից նավթի արտահոսքը։

Օդանավակայանի արտակարգ իրավիճակների ծառայությունն արագորեն մարել է կրակը՝ թույլ չտալով, որպեսզի հրդեհը տարածվի ինքնաթիռի այլ հատվածներ։

Նույն շարքից