Մարդու դեմքով ծածան տեսակի ձուկը վախեցրել է համացանցի օգտատերերին: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «@Unexplained»-ի թվիթերյան էջում, փոխանցում է Լենտան։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ծածան տեսակի ձուկը լողալով մոտենում գետի ափին և բերանով տարօրինակ շարժումներ անում։
Համացանցի օգտատերերը մեկնաբանություններում գրել են, որ ձուկը սարսափելի տեսք ունի և վախեցնում է իրենց։ Նրանցից մեկը նույնիսկ կատակել է՝ գրելով, որ դա ծածանի մարմնով մարդ է։
https://twitter.com/Unexplained/status/1192886685434023938?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1192886685434023938&ref_url=https%3A%2F%2Flenta.ru%2Fnews%2F2019%2F11%2F10%2Ffish%2F