Քաղաքական 

ՉԺՀ-ի շուկան նվազ գրավիչ Է դարձել

Եվրոպայի ընկերությունները, որոնք աշխատում են Չինաստանում, նշում են, որ ՉԺՀ-ի շուկան նվազ գրավիչ Է դարձել աշխատուժի արժեքի աճի, երկրում տնտեսական վերելքի տեմպերի թուլացման և օրենսդրության ոչ բավականաչափ խիստ պահպանման պատճառով:

 

 

Գործարար կլիմայի վրա ներգործող այլ գործոնների թվում են՝ աշխատակիցների ներգրավման և պահպանման բարդությունները, ինչպես նաև շուկաներ մուտք գործելու արգելքները, վկայում են  առևտրական պալատի՝ Եվրոպայի 552 ընկերությունների հարցման արդյունքները, ընկերություններ, որոնք աշխատում են Չինաստանում: 

 

«ՉԺՀ-ում տնտեսական վերելքի տեմպերի դանդաղումն այն գործոնն Է, որը երկրում իրապես փոխում Է խաղի կանոնները Եվրոպայի ընկերությունների համար,- հայտարարել Է Եվրոպայի առևտրական պալատի նախագահ Յորգ Վուտկեն:- Միջազգային ընկերությունների համար Չինաստանը նախկինի պես մնում Է կարևոր շուկա, բայց արդեն ոչ այնքան կարևոր, ինչպես մի քանի տարի առաջ»:

 

Այս տարի ավելի վաղ Պեկինը խոստացել Էր իրականացնել լուրջ տնտեսական բարեփոխումներ, սակայն հարցվածների սոսկ 53 տոկոսն Է համոզված, որ այդ փոփոխություններն իրոք կիրագործվեն:

 

       Ընկերությունների մեծ մասի համար Չինաստանը մնում Է շատ կարևոր շուկա, սակայն շատերը նշում են այդ երկրում ներդրումների պլանների կրճատումը: Եվրոպայի այն ընկերությունների բաժինը, որոնք պլանավորում են միջնաժամկետ հեռանկարում Չինաստանում ընդլայնել գործունեությունը, մեկ տարի առաջվա 86 տոկոսից նվազել Է մինչև 57 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Նույն շարքից