Կան պաշտոնյաներ, ովքեր, սկսելով իրենց պաշտոնավարումը, որոշակի ժամանակ անց սպառվում են և ինքնակամ հրաժարական են տալիս: Ցավոք, Արայիկ Հարությունյանն իրեն սպառեց պաշտոնավարումից մի քանի ամիս անց, ուստի նա պետք է տուն գնա: Այս մասին հայտարարեց նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներից մեկը:
Այս պահին ուսանողները երթով շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարության շենք, որտեղ կմիանան ՀՅԴ երիտասարդներին:
Ուսանողի խոսքերով, նախարար Հարությունյանը թաքնվում է մամուլի ասուլիսների հետևում ու ակցիայի մասնակիցներին անվանում անդաստիարակներ. «Դա անպատվաբեր է նախարարի համար: Պարոն նախարար, եթե այդպես շարունակեք, փիլոնազուրկ եք լինելու, խելքի եկեք և մի ստիպեք, որ Ձեր ենթակայության տակ գտնվող ուսանողներն ավելի կոպիտ ձևակերպումներ հնչեցնենք: Գնացեք, քանի կարող եք Ձեր ոտքով գնալ, հակառակ դեպքում մեծ հաշվով կարող են տանել Ձեզ»: