Նախագահ Պուտինը և վարչապետ Մեդվեդևը Ձեզ ողջուններ են փոխանցում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Նախագահ Պուտինի հետ այս տարի Դուք արդեն 4 անգամ հանդիպել եք, այդքան էլ՝ վարչապետի հետ»,-ասել է Լավրովը:
«Մենք կորցրել ենք հաշիվը»,-ընդհատել է Նիկոլ Փաշինյանը Լավրովին:
«Դուք հիշեցրեցիք Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Մենք նշում ենք, որ դա չի խանգարել մեր հարաբերությունների զարգացմանը, մեր դաշնակցային համագործակցությանը, բոլոր ոլորտներում ռազմավարական փոխգործակցությունը»,-շարունակել է Լավրովը՝ հավելելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը բոլոր ուղղություններով շատ ակտիվ շփումներ ունեն, զարգանում է առևտուրը. «Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ առաջին ներդրողն է»:
Լավրովը նաև Հայաստանին շնորհավորել է ԵԱՏՄ-ում հաջող նախագահության առիթով: