Բոլիվիայի պաշտոնաթող նախագահ Էվո Մորալեսը թվիթերյան իր էջում գրել է, որ ցուցարարները հարձակվել են նրա տան վրա: Այս մասին հայտնում է Լենտան։
Մորալեսն ասել է, որ փորձել են ձերբակալել նրան և դատապարտել է Բոլիվիայի ժողովրդին ու ոստիկանությանն իր ձերբակալության որոշմանն աջակցելու համար։ Նախկին նախագահը ցուցարարների և իրավապահ մարմինների գործողություններն անվանել է անօրինական։
Բոլիվիայի ընդդիմադիր գործիչներից մեկը՝ Լուիս Ֆերնանդո Կամաչոն թվիթերյան իր էջում հաստատել է, որ ոստիկանությունը նախկին նախագահին ձերբակալելու հրահանգ է ստացել։ Նա ասել է, որ զինվորականները փնտրում են Մորալեսին Չապար նահանգում, որտեղ նա ապաստան է գտել իր հրաժարականից հետո։
https://twitter.com/evoespueblo/status/1193702186024361985