Հասարակություն 

Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանն արհամարհելով դուրս եկան ԵՊՀ 100 ամյակի հոբելյանական նիստից. Ափոյան

ԵՊՀ ուսանողները վաղ առավոտից վերսկսել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլը: Այս պահին ուսանողները շարժվում են դեպի ԿԳՄՍՆ մասնաշենք, որտեղ միանալու են ՀՅԴ երիտասարդներին:

Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ուսանողական խորհդրի նախագահ Դավիթ Ափոյանը, խոսելով նախարար Հարությունյանի մասին, հայտարարեց, որ նա իր պաշտոնավարման ընթացքում շատ թերություններ է թույլ տվել. «Արայիկ Հարությունյանը ԵՊՀ 100-ամյակի հոբելյանական նիստին, մինչև վերջ չմասնակցեց: Նա նիստը սկսելուց 20 րոպե հետո արհամարհական դուրս եկավ: Դա մեծ անարգանք է մեր 100-ամյա բուհին: Դա այն քայլերից է, որը դատապարտելի է: Նախարարն ու ԱԺ նախագահն արհամարհելով դուրս եկան մեր 100 ամյակի հոբելյանական նիստից»:

Ափոյանի խոսքերով, շատ խնդիրներ կան նաև կրթության ոլորտում, որին ինքը հետագայում կանդրադառնա:

Ինչ վերաբերում է Հայոց լեզվին և պատմությանը, Ափոյանը կողմ է, որ դրանք մեկ կիսամյակ դասավանդվեն, սակայն այնպես, ինչպես ներառված է ծրագրում, այսինքն՝ Հայոց պատմության հիմնահարցեր և մասնագիտական մայրենի լեզու. «Դրանք տարբերվում են դպրոցում ուսուցանվողից: Ես կցանկանամ, որ օրենքով որևէ բան չպարտադրվի բուհերին, բայց առարկաների դասվանդում կուզենամ տեսնեմ: Դրանք կոնկրետ ինձ շատ դրական բաներ են տվել»։

Հարցին՝ կարելի է արդյո՞ք արձանագրել, որ ուսանողական խորհուրդը սատարում է ակցիա անող ուսանողներին, ուսխորհրդի նախագահը բացասական պատասխան է տվել. «Ուսանողական խորհուրդն այս հարցը պաշտոնապես չի քննարկել: Մենք կփորձենք հասկանալ ուսանողների դիրքորոշումը: Ինչպես հասկանում եմ, հիմա նաև փոխվել են Հարությունյանի հրաժարականի հիմքերը՝ ավելացել են»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից