Միջազգային Քաղաքականություն 

Դա շատ վատ քայլ կլինի. Դոնալդ Թրամփը՝ Իրանի մասին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից ուրանի հարստացումը շատ վատ քայլ կլինի: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:

«Եթե Իրանը վերադարձնի 12 տարի առաջ առևանգված ՀԴԲ նախկին գործակալ Ռոբերտ Լևինսոնին, դա շատ դրական քայլ կլինի: Միևնույն ժամանակ, ելնելով տեղեկություններից ու ենթադրություններից, Իրանն ուրան է հարստացնում: Դա շատ վատ քայլ կլինի»,-գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին՝ ԱՄՆ-ի կողմից միջուկային պայմանագրից դուրս գալուց ուղիղ մեկ տարի անց, Իրանը հայտարարեց միջուկային պայմանագրով իր պարտավորություններից հրաժարվելու մասին:

Նույն շարքից