Հասարակություն 

Ժողովրդական արտիստի կոչում տվեք Գալկինին, որպեսզի նա «հանդարտվի»․ Ռուս հաղորդավարը պատասխանել է Գալկինի հայտարարությանը

Ռուսական «Ժամանակը ցույց կտա» հաղորդաշարի հաղորդավար Արտեմ Շեյնինն առարկել է կատակերգու Մաքսիմ Գալկինին, ով խոսել է ռուսական հեռուստատեսությունում ցենզուրայի մասին: Այս մասին հայտնում է Լենտան։

Շեյնինը նշել է, որ Գալկինը, հետևելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի օրինակին, որոշել է հեռանալ շոու-բիզնեսից։ Նրա կարծիքով՝ կատակերգուն սխալ եզրակացություն է արել և չպետք է մեկնաբանի այն, «ինչից գլուխ չի հանում»:

Գալկինը, ըստ Շեյնինի, ուշադրության պակաս ունի, դրա համար այդպիսի հայտարարություններ է անում: Շեյնինը սխալ է անվանել կատակերգուի հեռանալը «Առաջին ալիք»-ից և ենթադրում է, որ Գալկինն ափսոսում է դրա համար:

Հաղորդավարն առաջարկել է Գալկինին ժողովրդական արտիստի կոչում տալ, որպեսզի վերջինս «հանդարտվի»:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, Մաքսիմ Գալկինը հայտարարել է ռուսական հեռուստատեսությունում ցենզուրայի մասին: Նա նշել է, որ ժամանակին հնարավոր էր կատակել քաղաքական թեմաների շուրջ, բայց այժմ «ամեն ինչ չէ, որ կարելի է ասել»:

Նույն շարքից