Միջազգային Քաղաքականություն 

Սիրիայում պատերազմը երրորդ համաշխարհային պատերազմի «մինի» տարբերակն է․ Ասադ

analitik.am

Սիրիայի հակամարտությունը երրորդ համաշխարհային պատերազմի «մինի» տեսակն է, որն առաջացել է, մասնավորապես, նավթի հանքավայրերի պատճառով: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

Սիրիայի առաջնորդի կարծիքով՝ Միացյալ Նահանգները պատերազմի մեջ է աշխարհի հետ և ​​չի ցանկանում որևէ մեկին ճանաչել որպես գործընկեր, նույնիսկ Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային:

«Սիրիայում պատերազմը երրորդ համաշխարհային պատերազմի «մինի» մոդելն է։ Գործոնները կարող են տարբեր լինել։ Նավթը միակ գործոնը չէ, սակայն դրանցից մեկն է։ Չեմ կարծում, որ պատերազմը սկսվել է միայն նավթի պատճառով»,-ասել է Ասադը։

Նույն շարքից