Հասարակություն Տեսանյութեր 

Ուսանողները միացան ԿԳՄՍՆ-ի մոտ նստացույց անող ՀՅԴ երիտասարդներին

analitik.am

Այսօր վաղ առավոտից ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում դասադուլ սկսած ուսանողները քիչ առաջ ԿԳՄՍ նախարարության մոտ միացան ՀՅԴ երիտասարդներին, ովքեր այսօր վերսկսել են նստացույցը՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը, քանի դեռ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տվել: Նրանց խոսքերով, իրենց պետք չէ նախարար, ով ֆինանսավորում է սեռափոխված մարդու մասին ֆիլմ, ով ֆինանսավորում է Մետրոյի Հանրապետության հրապարակի մոտ կայացած ներկայացման նման միջոցառումներ:

Ոուսանողների և ՀՅԴ երիտասարդների պնդմամբ, իրենց պայքարն առաջադեմի ու ազգայինի պայքար է, չկա քաղաքական ենթատեքստ ու չկա որևէ քաղաքական ուժ, որը կանգնած է պայքարի թիկունքում:

Նույն շարքից