Հասարակություն 

Արայիկ Հարությունյանի հետևում գիտեմ մարդկանց, ովքեր ավելի վնասակար դեր են խաղում. Կարին Տոնոյան

analitik.am

Մենք դպրոցում սովորեցնում ենք անգիր անել, տեղեկատվություն ենք տալիս բուհ ընդունվելու համար: Մենք մտածող մարդ դպրոցում չենք դաստիարակում: Այս խնդիրը պետք է լուծել: Այս մասին ԿԳՄՍ նախարարության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կարին Տոնոյանը:

«Մտածեք, թե ինչպես պետք է վաղվա քաղաքացուն դարձնենք մտածող, որոշում կայացնող: Թե ձեզ պետք չեն որոշում կայացնողներ, կամք չունեցողներ: Պետք են միայն անգիր անող, բուհ ընդունվողներ, ովքեր լավ կենթարկվե՞ն: Հայաստանում կրթական համակարգը փոխվելու է, եթե վերևից չփոխեք, ներքևից կփոխվի»,-ասաց Տոնոյանը:

Տոնոյանի խոսքերով, այսօր մասնավոր դպրոցների նկատմամբ վատ վերաբերմունք կա. «Ինչ հարցով դիմում ենք, արձագանք չի լինում»:

Տոնոյանի կարծիքով, իրենց մասին որոշումներ են կայացվում առանց իրենց հետ խորհրդակցելու. «Մենք ձեզ վարձել ենք մեզ ծառայելու համար: Բարի եղեք կատարել ձեր ծառայությունները»:

Ինչ վերաբերում է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականին, Տոնոյանն ասաց, որ դա ընդունված կարգ է, երբ վատ կառավարման համար պահանջում են նախարարի հրաժարականը. «Բայց ես նախարարի հետևում գիտեմ մարդկանց, ովքեր ավելի վնասակար դեր են խաղում: Այս կազմը կամ պետք է փոխարինվի, կամ ժողովրդին մասնակից դարձնի կառավարմանը: Վարչապետն է ասել, որ ժողովուրդը պետք է մասնակցի կառավարմանը»:

Նույն շարքից