Քաղաքականություն 

Կամ Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության մեջ է, կամ նրան մակերեսորեն են զեկուցել․ Արծվիկ Մինասյան

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը խորը թյուրիմացության մեջ է, չի ընկալել այս գործընթացի խորքային պատճառները, կամ առնվազն նրան մակերեսորեն են զեկուցել: Սա պայքար է ազգային և ապազգային մտածողության և երևույթների շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ուսանողների և ՀՅԴ երիտասարդների պայքարի մասին, ովքեր պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Մինասյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը չի կարող որպես վարչապետ իրեն վերագրել նախարարության գործառույթները. «Օրենքը հստակ սահմանում է, որ կառաավարության անունից ոլորտի քաղաքականությունն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Օրենքով հստակ ձևակերպված է, թե ինչ քաղաքականություն պետք է իրականացվի, իսկ այն ինչ անում է նախարարությունը հիմա Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ, հակասում է օրենքին, այսինքն՝ հակաօրինական ընթացքի մեջ է»:

«Երրորդը՝ ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը և նրա խորհրդատուները և նաև վարչապետը, եթե միանա, փորձում են ապակողմոնորոշել այս պոռթկումը: Այո, Դաշնակցությունը հանդես է գալիս ազգայինը պահպանելու, պաշտպանելու դիրքերից և գտնվելու է ցանկացած շարժման կողքին, որն ապազգային երևույթները մեր իրականությունից դուրս մղելու գործողություն է իրականացնում:

Եվ կարևոր մեկ հանգամանք. Դուք տեսաք, որ ՀՅԴ երիտասարդական թևի հայտարարությանը միացան 20-ից ավել երկրների երիտասարդներ: Սա խոսում է այն մասին, որ հարցն համազգային է: Օտարածին օրակարգերը սպասարկելու փոխարեն, ժողովրդի վստահությունը ստացած իշխանությունը պետք է պահի իր ազգային ուղեգիծը, ոչ թե արհեստականորեն համադրի հետադիմությունն ու առաջադիմությունը՝ հետադիմական համարելով այն մարդիկանց, ովքեր ուզում են իրենց արմատներով զարգացում ունենան, այլ ոչ թե վերածվեն կոսմոպոլիտի մի երևույթի, որի նպատակն օր առաջ ստամոքսը լցնելն է։

Սա իշխանության կռիվ չէ: Սա ազգայինը պահպանելու ու առաջ մղելու պայքար է: Պետք է համախմբվել ազգայինի շուրջ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից