Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: ԵԱՀԿ պատվիրակության կազմում է եղել նաև Պիեր Անդիոն, ով մոտ ժամանակներս Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի պաշտոնում կփոխարինի Ժակ Ֆորին:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և դրա հեռանկարների վերաբերյալ: