Քաղաքականություն 

Եթե Նիկոլ Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումը, դա նշանակում է, որ հասարակության տված վստահության քվեն օգտագործվում է ի չարս. Արծվիկ Մինասյան

analitik.am

Առաջիկայում աշխարհում մրցակցող են լինելու այն ազգերը, որոնք իրենց արմատների զուգակցմամբ են զարգանում, այլ ոչ թե դրանցից կտրված: Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով միշտ հանդես է եկել այդ դիրքերից, այսօր հանկարծ փոխել է իր դիրքորոշումը, դա շատ վատ է: Դա նշանակում է, որ հասարակության տված վստահության քվեն օգտագործվում է ի չարս: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը, պատասխանելով լրագրողներից մեկի համապատասխան հարցին, չբացառեց, որ 5 գործերից գոնե մեկով իր վկայի կարգավիճակը կարող է փոխվել. «Բայց չկա այդպիսի մեկ մեղադրանք, որը կարող է ներկայացնել ինձ իմ նախարար եղած ժամանակահատվածում գործողությունների համար: Ես հակաօրինական գործողություններ չեմ կատարել»:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՅԴ երիտասարդների տարած արկղերը լցվելու են քրեական գործերով ու ետ ուղարկվեն, Մինասյանը նշել է, որ տեղեկություններ չունի, թե ինչի մասին է խոսում նախարարը. «Ինձ թվում է, որ ինքն էլ չունի, պարզապես օդում հայտարարություններ է անում՝ ցույց տալու համար իբր լուրջ բաներ կան»:

Նույն շարքից