Գլխավոր Քաղաքականություն 

Մենք հիմքեր չունենք ենթադրելու, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կողմերից որևէ մեկը պատերազմ կսկսի. Լավրով

analitik.am

Մենք չենք խոսում մերձեցման կամ ջերմացման մասին: Մենք մեր հարաբերությունները զարգացնում ենք մեր բոլոր հարևանների հետ: Մենք բոլորի հետ ենք ուզում ունենալ նորմալ հարաբերություններ: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին:

Լավրովը նշել է, որ Մոսկվան ամեն կերպ աջակցում է, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիրները հաղթահարվեն. «2010 թվականին մենք ակտիվ կերպով աջակցեցինք, այսպես կոչված Ցյուրիխյան պրոտոկոլին: Չնայած կասկածներ կային, որ այդ պրոտոկոլները կարող են ուժի մեջ մտնել անկախ ԼՂ հակամարտության կարգավորումից: Մեր հայ գործընկերներն այն ժամանակ ասացին, որ ամեն ինչ այդպես էլ կլինի, մեզ խոստացել են: Սակայն, ցավոք, Ցյուրիխյան պրոտոկոլների ճակատագիրը դուք գիտեք»:

«Ամեն դեպքում մենք շարունակում ենք պատրաստ լինել օգտագործելու մեր հնարավորությունները հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացն առաջ տանելու համար: Մենք հիմքեր չունենք ենթադրելու, որ ինչ-որ մեկը պատերազմ կսկսի Հայաստանի և Թուրքիայի միջև: Ամեն դեպքում մեր քաղաքականությունն ուղղված է այն բանին, որ ասյտեղ խաղաղություն լինի, լինի համատեղ գոյակցություն ու փոխգործակցություն»,-ասել է Լավրովը:

Նույն շարքից