Գլխավոր Քաղաքականություն 

Բոլորի համար է հասկանալի, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել. Սերգեյ Լավրով

analitik.am

Բանակցային գործընթացի անդամների կազմը պետք է որոշեն կողմերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ են մտածում Մոսկվայում Երևանի հայտարարության մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան:

Լավրովը հիշեցրել է, որ 90-ականների՝ մարտական գործողությունների դադարից հետո Լեռնային Ղարաբաղը մասնակցել է բանակցություններին. «Ինչ-որ փուլում Հայաստանի ղեկավարությունը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնելու է Երևանը: Ցանկացած դեպքում մենք՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, կարող ենք այդ գործընթացն առաջ տանել միայն այն դեպքում, եթե այն լինի ընդհանուր համաձայնությամբ: Բոլորի համար է հասկանալի, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել: Հայաստանն ուղղակի չի ստորագրի այն: Մենք հենց սա ենք հիմք ընդունում»:

ՌԴ ԱԳ նախարարը նաև հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ արդյունքում հարցի որոշումը պետք է հաշվի առնեն և՛ Հայաստանի և՛ Արցախի և՛ Ադրբեջանի շահերը. «Դժվար է սրա հետ չհամաձայնվել»:

Նույն շարքից