Բարի օր Քաղաքականություն 

Սերգեյ Լավրովն ասաց, թե որ դեպքում ԼՂ հարցը կկարգավորվի ու ինչի են ձգտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

analitik.am

Տարածքային ամբողջականության, ինքնորոշման և խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են փաստաթղթերի բոլոր տարբերակներում, որոնք քննարկվում են կողմերի միջև: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին:

Լավրովի խոսքերով, խնդրի վերջնական լուծման մեջ վերոնշյալ բոլոր սկզբունքները պետք է հաշվի առնվեն, որևէ մեկը չի բանավիճում այդ մասով. «Իսկ հետոն դիվանագիտության արվեստ է և փոխզիջումների գնալու պատրաստակամություն: Ցանկացած համաձայնագիր, առավել ևս նման լուրջ հարցերում՝ փոխզիջում է: Մենք՝ որպես համանախագահ երկրներ, ձգտում ենք, որպեսզի փոխզիջումը լինի ազնիվ և արտացոլի շահերի արդար բալանսը»:

Նույն շարքից