Աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է Internet Haber կայքը, PKK-ի աջակիցները փակել են մայրուղին և անվտանգության ուժերին փայտերով և պայթուցիկ նյութերով վնասներ հասցրել։
Նմանատիպ միջադեպ է գրանցվել նաև Մուշում։ Ճանապարհը փակած PKK-ականներին փորձել է ցրել ժանդարմերիան։ Զինվորների ուղղությամբ նետված քարերը 16 մարդու վիրավորվելու պատճառ են դարձել։
Այդ ընթացքում վիրավորվել է նաև պայթուցիկ նետել փորձող մի ցուցարար։ Պայթուցիկը պայթել է նրա ձեռքերի մեջ և պոկել ձեռքը։