Հասարակություն 

Շուտով Արայիկ Հարությունյան անունով նախարար չի լինի. Դիմումը փոխանցվեց նախարարություն

analitik.am

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը գործադուլ է հայտարարել ու միանում է դասադուլ հայտարարած երիատասարդներին: Այս մասին քիչ առաջ հայտնեցին ԿԳՄՍ նախարարության մոտ ակցիա անողները, ովքեր պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Երիտասարդները վստահություն հայտնեցին, որ գործադուլ հայտարարողներ էլի կլինեն, գործընթացը կլինի շարունակական, կշարունակվեն նաև դասադուլները:

Նշենք, որ քիչ առաջ ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներով դիմումը փոխանցեցին նախարարությանը՝ նշելով, որ սպասում են պատասխանին: Տղաներից մեկը հայտարարեց, որ պայքարը շարունակվում է, շուտով Արայիկ Հարությունյան անունով նախարար չի լինի:

Նույն շարքից