Հայաստան Քաղաքականություն 

Իմ քայլի պատգամավոր Վահագն Թևոսյանը պարզաբանել է հեռանալու պատճառը

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն իր էջում մեկնաբանել է լուրը, որ ինքը հեռանում է ՀՀ ԱԺ և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից:

«Քանի որ լուրը տարածում գտավ, ուզում եմ ավելորդ ասեկոսեներից խուսափելու համար բացատրել որոշմանս պատճառը: Այն պայմանավորված է միմիայն բարդագույն նախագծերի՝ ՀՌ մասին և Կինոյի մասին օրենքների վրա տարվող աշխատանքներով: Դրանք ուժեր ու ժամանակ են խլում՝ տեսական հիմքեր ստեղծելով այլ գործունեության նվազ արդյունավետության համար: Նման հեռանկարից խուսափելու և ստանձնածս հիմնական աշխատանքից չշեղվելու համար խմբակցությանը խնդրել եմ որոշակիորեն նվազեցնել իմ մասնակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում և բարեկամական խմբերում»,-գրել է նա իր էջում:

Նույն շարքից