Քաղաքական 

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար դեռ հույս կա. Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ԱՄՆ այցի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։


Գյուլը նշել է, թե Թուրքիան Հայաստանի հանդեպ անկեղծ մոտեցում ունի և հիշեցրել է, որ ինքը 2008թ.-ին Հայաստան այցելած առաջին թուրք նախագահն է եղել:


Գյուլը նշել է, որ 1915թ.-ին Անատոլիայում շատ ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել, և հիշեցրել է, որ Թուրքիայի բոլոր արխիվները բաց են հետազոտությունների համար, սակայն խնդրի լուծման համար ուժեղ կամք և երկխոսություն է անհրաժեշտ։

Նույն շարքից