Հասարակություն 

Հրեշավոր է. Պուտինը տեղյակ է դաժան սպանության մասին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գիտի Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովի կողմից համալսարանի ուսանողուհուն սպանելու մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Դմիտրի Պեսկովը:

«Սա խելագարության հրեշավոր ակտ է»,-ասել է Պեսկովը:

Պուտինի խոսնակը նաև հայտարարել է, որ սպանության պատճառները կբացահայտվեն քննության ընթացքում:

Հիշեցնենք, որ Սոկոլովը սպանել ու մասնատել էր իր ուսանողուհիներից մեկին, ում հետ սիրային հարաբերությունների մեջ է եղել: Նա ձերբակալվեց նոյեմբերի 9-ին, երբ փորձել էր իր զոհի ձեռքը խորտակել գետում:

Նույն շարքից