Ժամը 17:00 ՎԵՏՕ-ն կլինի նստացույց անող ՀԱՅ ուսանողների կողքին: Այս մասին հայտնում է շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Ավելի վաղ «ՎԵՏՕ»-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով ուսանողներին միանալու մասին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթվանից ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդները դասադուլ ու նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: