Քաղաքական 

Աբխազիայի նախագահը խոստացել է երկրում ուկրաինական սցենարի կրկնություն թույլ չտալ

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը Коммерсант FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ջանք չի խնայի երկրում ուկրաինական սցենարի կրկնություն թույլ չտալու համար։

 

Ինչպես նշում է Газета-ն, նրա խոսքով՝ ողբերգական հետևանքներով, զոհերով ու արյունահեղությամբ ուղեկցվող պետական հեղաշրջումները երբևէ օգուտ չեն բերել պետություններին։ «Թող ինձ ներեն, բայց ասվածի վառ օրինակն են Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը», -ասել է Անկվաբը։

 

РИА-Новости-ն նշում է, որ երկրի ղեկավարը հավելել է, որ Աբխազիայի բնակչության մեծ մասը ցանկանում է պահպանել անկախությունը, մինչդեռ Ռուսաստանին միանալու ցանկություն ունեցող աբխազների թիվը բավական չնչին է։

 

Նույն շարքից