Հասարակություն 

Պետերբուրգյան համալսարանի դասախոսն իր ուսանողուհուն սպանել է 19-դարի հրացանով

analitik.am

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովն իր ուսանողուհուն՝ Անաստասիա Եշչենկոյին սպանել է 19-րդ դարի հրացանով։ Այս մասին հայտնում է Լենտան։

Կասկածյալի տանը կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ТОЗ-17 փոքր տրամաչափի հրացան և ուղարկվել է փորձաքննության։ Առգրավվել է նաև 5,6 մմ տրամաչափի սպորտային հրաձգային փամփուշտներ, որի տուփի մեջ բացակայել է 8 փամփուշտ։

Ներկայումս Օկտյաբրսկի շրջանային դատարանը քննում է Սոկոլովի կալանավորման հարցը։

Դասախոսը խոստովանել է, որ 4 անգամ կրակել է ուսանողուհու վրա, այնուհետև սղոցի և խոհանոցային դանակի միջոցով մասնատել է դին։

Նույն շարքից