Տեսանյութեր Քաղաքականություն 

Պատրաստ ենք կատարել ամենասևագործ աշխատանքը. «ՎԵՏՕ»-ն՝ ուսանողներին աջակցելու մասին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը, ինչպես և հայտարարել էր, միացել է ԿԳՄՍ նախարարության մոտ նստացույց անողներին, ովքեր պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Լրագրողների հետ զրույցում շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարեց, որ «ՎԵՏՕ»-ի խորհրդի նիստում այսօր որոշում է կայացվել աջակցել բողոքի ակցիաներին, ցուցաբերել ֆիզիկական ներկայություն, կազմակերպչական օգնություն. «Մենք բոլոր հնարավոր ձևերով աջակցելու ենք, քանի որ ուսանողների նախաձեռնածը բխում է բոլորիս շահերից: Այն իր մեջ ներառում է նաև «ՎԵՏՕ»-ի օրակարգից բխող հարցեր»:

Հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են իրենք ևս գիշերել նախարարության մոտ, Մալյանը նշել է, որ նախ պետք է քննարկում ունենան ակցիայի կազմակերպիչների հետ. «Այո, հերթապահություն, մնալ գիշերը, ցերեկը: Չեմ կարծում, թե մենք ինչ-որ բանով առավել ենք, ովքեր հարցը բարձրացնում են իրենց ֆիզիկական ներկայությամբ: Մենք պատրաստ ենք կատարել ամենասևագործ աշխատանքը»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից