Տեսանյութեր Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանն աշխատավարձ է ստացել «Սորոսի» գրասենյակից. Նարեկ Մալյանը թվեր է հրապարակել

analitik.am

Դեռևս հունիս ամսին «ՎԵՏՕ»-ն արձանագրել ու հրապարակել է, որ Հայաստանում իշխանությունը զավթված է օտարերկրյա գործակալական ցանից կողմից: Խոսքը վերաբերում է նաև «Սորոսի» գործակալական ցանցին: Կան այլ ցանցեր ևս, սակայն ամենաակտիվը Սորոսի գործակալական ցանցն է:

Արայիկ Հարությունյանն աշխատավարձ է ստացել Ջորջ Սորոսից, երբ աշխատում էր «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» կազմակերպությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Նշենք, որ շարժումն այսօր հայտարարեց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին միանալու մասին և այս պահին գտնվում է ԿԳՄՍ նախարարության մոտ:

Մալյանի խոսքերով, վերոնշյալ կազմակերպությունը հիմնադրվել է հենց Սորոսի կողմից. «Այնտեղ աշխատել է մեր այսօրվա ԿԳՄՍ նախարարն ու աշխատավարձ է ստացել: Նրա փոխնախարարները ևս անմասն չեն մնացել:

Օրինակ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի «հանրային քաղաքականության» ինստիտուտը 2016, 17, 18 թվականներին համապատասխանաբար ստացել է 42 հազար, 49 հազար, 38 հազար դոլար»:

Մալյանի խոսքերով, «սորոսականների» միակ աստվածը Սորոսի կողմից ստացած դոլարներն են, ինչի համար էլ իրենք իրենց գործունեությունը ծավալում են։

Նույն շարքից