Հասարակություն Տեսանյութեր 

Սա նշանակում է, որ երեխաները վաղը տրանսվիստիտ մարմնավաճառ ուսուցիչներ կունենան. Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանի խոսքերով, Հայաստանի այսօրվա իշխանությունները պայքարում եմ ամեն ինչի դեմ, ինչը կապ ունի հայի հետ: Լրագրողների հետ զրույցում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը նշել է, որ այսօր հերոսացվում են ահաբեկիչները, մարդասապանները. «Ջնջում են մեր պատմությունն ու նոր պատմություն են գրում, որտեղ հերոսը ոչ թե զորավար Անդրանիկն է, այլ՝ տրանսվիստիտ Կարաբինան»։

Մալյանը խոսել է նաև անցած տարի Արայիկ Հարությունյանի կողմից Կարաբինային ընդունելու մասին. «Ցավոք այն ժամանակ ուղղակի ծաղրեցին հանդիպումը, իսկ խորքային խնդիրները մնացին:

Խորքային խնդիրն այն է, որ տրանսվիստիտ մարմնավաճառ Կարաբինան գնացել էր ԿԳ նախարարի աշխատասենյակ դպրոցներում տրանսվիստիտ մարմնավաճառների իրավունքների լոբբինգի համար: Սա նշանակում է, որ նրանք ցանկանում են մուտք ունենալ դպրոցներ: Սա նշանակում է, որ երեխաները վաղը տրանսվիստիտ մարմնավաճառ ուսուցիչներ կունենան: Սա ահազանգ է այն մարդկանց համար, ովքեր իրենց երեխաներին չեն կարող մասնավոր դպրոց ուղարկել»:

Մալյանի խոսքերով, այսօր Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները հենց հասարակության համար են պայքարում, նրանց երեխաների համար. «Սորոսի վաստակներն ասում են, որ նորմալ հասուն մարդը չի կարող մանիպուլյացիայի ենթարկվել ու դառնալ գեյ կամ տրանսվիստիտ: Այո, դա ճիշտ է, իսկ ով ասաց, որ մենք մեզ համար ենք դուրս եկել փողոց: Մենք պայքարում ենք մեր երեխաների համար, քանի որ նրանց համար դա դառնում է նորմատիվային քարոզի մի հատված, իսկ այդտեղ արդեն խնդիր կա»:

«ՎԵՏՕ» շարժման ղեկավարի խոսքերով, հետո եկող սերնդի համար ստեղծվում են կատաստրոֆիկ, աղետալի պայմաններ. «Հիմա պետությունը չի պայթելու, 10 տարի հետո են լինելու, իսկ այսօր դրվում են ականները»:

Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Մալյանի խոսքերով, սթափեցնող կլինի մյուս նախարարների համար. «Բայց այն մարդկանց, ովքեր պետականաքանդ քայքայիչ գործունեություն են իրականացնում, պետք է  վզակոթերին տալով դուրս շպրտել պետական համակարգից»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից