Հասարակություն 

Զելենսկին և նրա կինը հայտնվել են «Vogue»-ի շապիկին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա կինը՝ Ելենան հայտնվել են Vogue UA-ի դեկտեմբերյան համարի թողարկումներից մեկում: Նոր համարի լուսանկարները հրապարակվել են ամսագրի պաշտոնական կայքում, փոխանցում է Լենտան։

Ինչպես նշում է ամսագրի գլխավոր խմբագիր Ֆիլիպ Վլասովը, նրա թիմը պատրաստել է երեք տարբերակ, որոնք պետության ղեկավարի կնոջը կարող են ներկայացնել տարբեր կերպարներով․ «Մեկը խիստ պաշտոնական դիմանկար է, մյուս տարբերակում Ելենան պատկերված է իր ընտանիքի հետ և շրջապատված իր կյանքի ամենակարևոր մարդկանցով, երրորդը՝ պարզապես կին՝ գեղեցիկ և հմայիչ»,-բացատրել է նա:

Նույն շարքից