Հասարակություն 

Երկու քիթ և չորս աչք․ ԱՄՆ-ում անսովոր արտաքինով կատու է հայտնաբերվել

analitik.am

ԱՄՆ-ում հայտնաբերվել է անսովոր արտաքինով կատու․նա ունի երկու քիթ և չորս աչք։ Այս մասին հայտնում է Inside Edition տեղեկատվական պորտալը, փոխանցում է Լենտան։

Գենետիկ շեղումների պատճառով Դուոն ծնվել է մեկ գլխով, երկու քթով և չորս աչքով: Դիպրոսոպիա կոչվող մուտացիան կապված է գենի ոչ նորմալ զարգացման հետ, որը պատասխանատու է կենդանու դեմքի արտաքին տեսքի համար:

Կալիֆոռնիայի անասնաբույժ Ռալֆ Թրանն ապաստան է տվել անսովոր կատվին, երբ վերջինս ընդամենը մի քանի շաբաթական է եղել։ Որոշ ժամանակ բժիշկը կենդանուն կերակրել է ներարկիչի օգնությամբ, մինչև նա սովորել է ինքնուրույն ուտել․ «Դոուին խնամելը հետաքրքիր է, բայց դժվար»,-խոստովանել է բժիշկը:

4 ամսական կատուն զգալի առաջընթաց է արձանագրել: Այժմ նա կարող է ինքնուրույն ուտել և ակտիվ է բոլոր կատուների նման։

Նույն շարքից