Հասարակություն 

Ուսանողուհուն սպանած դասախոսն արտասվել է դատարանում ու պատմել տեղի ունեցածի իր տարբերակը

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողուհի Անաստասիա Եշչենկոյի սպանության մեջ կասկածվող դասախոս Օլեգ Սոկոլովն արտասվել է դատական նիստի ժամանակ:

Դասախոսը հայտարարել է, որ զղջում է կատարվածի համար և դեմ չէ քննիչի միջնորդությանը, որը վերաբերել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն:

Ինչ վերաբերում է սպանությանը, Սոկոլովը հայտարարել է, որ ճակատագրական օրը Նաստյան առաջինն է հարձակվել իր վրա՝ օգտագործելով դանակ: Կասկածյալը հայտնել է, որ Եշչենկոն 5 տարի իր հետ ապրել է իր տանը:

«Ես նրան ասացի, որ շաբաթ և կիրակի օրերը պետք է անցկացնեմ երեխաներիս հետ, ինչից հետո նա խիստ զայրացավ: Դրանից հետո տեղի ունեցածը հրեշավոր դխբախտություն է: Նա դանակով հարձակվեց: Աղջիկը, ում ես ճանաչում էի, հանկարծ վերածվեց …»,-ասել է Սոկոլովը:

Ապա Սոկոլովի փաստաբանն ընդհատել է իր պաշտպանյալին:

Հիշեցնենք, որ Սոկոլովը սպանության կասկածանքով ձերբակալվեց նոյեմբեր 9-ին, երբ փորձում էր գետում խորտակել իր զոհի ձեռքը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից