Հասարակություն 

Թայվանում վայրի շները հոշոտել են նորածին երեխային, ում դուրս էր նետել սեփական մայրը

analitik.am

Վայրի շները հոշոտել է նորածին երեխային, ում դուրս էր նետել սեփական մայրը: Այս մասին հայտնում է «International Business Times» կայքը, փոխանցում է Լենտան։

Թայվանի 19-ամյա բնակչուհին երեխային ծննդաբերել է հոկտեմբերի 8-ին և մի քանի ժամ անց 28-ամյա ամուսնու հետ երեխային փաթաթել է տոպրակի մեջ և թողել Թայվանի Գաոսյունգ քաղաքի անապատում։

Կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ և գտնվում է սոցիալական հարցերով զբաղվող բյուրոյի խնամքի տակ: Բյուրոյի պատասխանատուները ոստիկանությանը հայտնել են նրա անհետացման մասին: Կինը երկար ժամանակ գտնվել է հետախուզման մեջ։ Նրան հայտնաբերել են ինտերնետ-սրճարանում, որտեղ նա մեկ ամիս թաքնվել է հարազատներից և իրավապահ մարմիններից։

Երիտասարդ մայրն ասել է, որ «երեխային դուրս է նետել նույն օրը, երբ նա ծնվել է»: Խոստովանությունից հետո ոստիկանությունն անապատում գտել է երեխայի ոսկորները: Ըստ ոստիկանության, վայրի շները հոշոտել են նրան:

Թե ինչ պատիժ է սպառնում ​​ծնողներին, չի հաղորդվում:

Նույն շարքից