գլխավոր Քաղաքականություն 

Ինչպե՞ս են ֆինանսավորել մի ֆիլմ, որը Մելինե Դալուզյանի սպորտային «սխրանքների» հետ որևէ կապ չունի․Նաիրա Զոհրաբյան

Տրանսգենդեր ծանրամատիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմին 20 միլիոն ՀՀ դրամ  պետական միջոցներ տրամադրելը խնդրի մի կողմն է, մյուս կողմն այն է, որ նրա դոպինգ թեստի դրական արդյունքի հետևանքով որակազրկվել է նաև Հայաստանի հավաքականը: Այս մասին իր ՖԲ գրառմամբ տեղեկացրել էր ԱԺ ԲՀԿ խմբակցությանն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Analitik.am-ը զրուցեց տիկին Զոհրաբյանի հետ։

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է նոր իրողության պայմաններում ՀՀ ԿԳՄՍ-ն հրաժարվի 20 միլիոն ՀՀ դրամ տրամադրելուց փաստացի սպորտին վնաս տված մարզիկի մասին ֆիլմի նկարահանմանը, Զոհրաբյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը պետք է հենց ֆինանսավորողները տան, նաև նշեց, որ պետք է պատասխանեն, թե այդ ինչպես են ֆինանսավորել մի ֆիլմ, որն ինչպես պարզվեց Մելինե Դալուզյանի սպորտային «սխրանքների» հետ որևէ կապ չունի:

«Մեր լրատվամիջոցները պետք է դիմեն մեր հարգարժան, շատ երկար անուն ունեցող նախարարությանը՝ պարզաբանում ստանալու համար: Ես իմ մտահոգությունը հայտնել եմ, որպես պատգամավոր խորհուրդ եմ տվել լինել անկեղծ»,-ասաց պատգամավորը և նկատեց, որ ցանկացած թեմայի շուրջ կարելի է հետաքրքիր, պրոֆեսիոնալ ֆիլմ նկարահանել:

«Երբ փորձում են խաբել, երբ փորձում են մանիպուլյացիա անել, դրանից արդեն վատ հոտ է գալիս, և այս ամենը դառնում է շատ կասկածելի»,-շեշտեց պատգամավորը և հավելեց, որ շատ երկար անուն ունեցող նախարարությունը պիտի արձագանքի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին:

Հարցին, թե արդյոք ԿԳՄՍ նախարարությունը տեղյակ չէր, թե ինչ է կատարվում ծանրամարտի մեր հավաքականի հետ, քանի որ թե մշակույթը և թե սպորտը գտնվում են նույն նախարարության կազմում, Զոհրաբյանն ասաց, որ չի կարծում, որ այստեղ միտումնավորություն կա, ուղղակի անիրազեկության խնդիր է: Ըստ նրա, կարելի էր ֆիլմ նկարահանել սպորտային ավելի լուրջ հաջողությունների հասած հայ սպորտսմենների մասին, ովքեր դոպինգ թեսթի վրա չեն բռնվել, չեն որակազրկվել:

«Այստեղ խնդիրը ոչ թե Դալուզյանի սպորտային հաջողություններն են, այլ կոնտեքստի երկրորդ հատվածն էր ՝ ներկայացնել մի մարդու պատմություն, ով բարդ տրասնֆորմացիաների միջով է անցել»,-ասաց պատգամավորը և շեշտեց, որ հենց այստեղ է իր անհամաձայնությունը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից