Հասարակություն 

Մի խոսքով, այսօր հակաԿԳՄՍական ընդվզում և՛ սպասված էր, և՛ տրամաբանական. Արման Աբովյան

analitik.am

Իրականում ամբողջ բոլոլան ԿԳՄՍ նախարարի շուրջ հասունացել էր բավականին շուտ և իշխանության փորձերը վերագրել ամեն ինչ «մութ» ուժերի սադրանքների չափազանց սխալ է։

Ես բազմաթիվ անգամներ գրել եմ, ասել եմ, մատնանշել եմ որ «հեղափոխական» դրսևորումները, որոնք ցուցաբերում է նախարարը, կտրուկ անընդունելի են հայ հասարակաթյան կողմից շատ պարզ պատճառով՝ մենք լինելով ազգակենտրոն հասարակություն, չենք կարող ընկալել նեբլիբերտարիանական «կոսմոպոլիտ» (վատ առումով իհարկե) քայլերը։ Ասեմ ավելին, ես անձամբ համարում եմ ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականությունը նվազագույնը՝ տարօրինակ և անհիմն ռադիկալ։ Սկսած մարմնավաճառ տրանսվեստիտի հանդիպումից վերջացրած շարունակական սկանդալային որոշումներով։

Ախր ինչպես բացատրեմ մեր իշխանավորներին, որ ինքնահավանությունը և համոզմունքը՝ թե իրենք երբեք չեն սխալվում (իսկ իշխանության կողմից արձագանքը հենց այս մոտեցումն է փաստում) շատ վտանգավոր է երկրի համար։

Մի խոսքով, այսօր հակաԿԳՄՍական ընդվզում և՛ սպասված էր, և՛ տրամաբանական։

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյան

Նույն շարքից