Հայաստան Քաղաքականություն 

Ինչու են փոխնախարար Աննա Վարդապետյանի պաշտոնանկությունը երեք օր գաղտնի պահել

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը վարչապետը ստորագրել է նոյեմբերի 8-ին, սակայն այս մասին ինֆորմացիան վարչապետի պաշտոնական կայքէջում հայտնվել է միայն այսօր:

Վարդապետյանը ևս արտահայտվել է իր պաշտոնանկության մասին՝ ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ ավարտում է աշխատանքն Արդարադատության նախարարությունում: Համապատասխան հրապարակումը Վարդապետյանն արել է նոյեմբերի 8-ին, սակայն այն ամենայն հավանականությամբ բացվել է միայն այսօր, քանի որ բոլոր մեկնաբանություններն արված են այսօր:

Թե ինչու են 3 օր գաղտնի պահել փոխնախարարի պաշտոնանկությունը, թերևս գիտեն միայն որոշում կայացնողները:

Նույն շարքից