Հասարակություն 

Ինչու են Լոս Անջելեսում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ամերիկահայ գործարարների մի մասը լքել դահլիճը. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե լոսանջելեսյան այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի այցելել հայոց եկեղեցի, ինչն առաջացրել է ոչ միայն տեղի հոգևորականների, այլև աշխարհականների խոր զարմանքն ու զայրույթը. «Միտինգի մասնակցում է, հարկ չի համարում եկեղեցի մտնել»,- հոգևոր խորհրդի ժամանակ օրերս ասել է լոսանջելեսյան ներկայացուցիչը։

Ի դեպ, նույն անձը հոգևոր խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ գործարարների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ ամերիկացի հայ գործարարների մի մասը լքել է դահլիճը՝ «ջուր է ծեծում, ասելիք չունի» հիմնավորումով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից