Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն ու Մերկելը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արևելքում, ինչպես նաև Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը։ Հեռախոսազրույցը նածաձեռնել է գերմանական կողմը, փոխանցում է Լայֆը։

Ռուսաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերը պայմանավորվել են Ուկրաինայի օրենսդրության մեջ Դոնբասի հատուկ կարգավիճակի սահմանման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև նշել են Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք և խստորեն պահպանման անհրաժեշտությունը:

Պուտինն ու Մերկելը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հետագայում ևս համակարգելու Ռուսաստանի և Գերմանիայի ջանքերը՝ «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովին նախապատրաստման համար։

Երկու երկրների ղեկավարները խոսել են նաև Լիբիայում բախումները դադարեցնելու մասին և կարծիքներ են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերն անդրադարձել են նաև Մոսկվայի, Կիևի և ԵՄ հանձնաժողովի միջև առաջիկա բանակցություններին՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանների վերաբերյալ:

Վերջին անգամ Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել հոկտեմբերի վերջին։

Նույն շարքից