Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
Շահգալդյանը 1999 թվականից զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը: Կառավարության` մայիսի 8-ի որոշմամբ նա իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: