Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Հրապարակվել է Պետերբուրգյան համալսարանի ուսանողուհուն սպանած դասախոսի տան խուզարկության տեսանյութը

analitik.am

Շարունակվում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի 24-ամյա ուսանողուհու՝ Անաստասիա Եշչենկոյի սպանության սարսափելի դրվագների քննությունը։ Այս մասին հայտնում է Life-ը։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովը սպանության կասկածանքով ձերբակալվեց նոյեմբեր 9-ին, երբ փորձում էր գետում խորտակել իր զոհի ձեռքը:

Արդեն այսօր լրատվամիջոցները հրապարակել են Սոկոլովի բնակարանի խուզարկության տեսանյութը։

Բացի բնակարանի խուզարկությունից տեսանյութում ներկայացված են կադրեր, որում երևում է, թե ինչպես է Սոկոլովը խանութից գնել կպչուն ժապավեն, ինչպես է ընտրել վայրը, որտեղից պետք է ցած նետեր ուսանողուհու մասնատված դին։

Նույն շարքից