Միջազգային Քաղաքականություն 

Մեքսիկան ապաստան է տվել Բոլիվիայի նախկին նախագահին

analitik.am

Մեքսիկան որոշել է ապաստան տրամադրել Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին՝ վերջինիս կյանքին սպառնացող վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը։

«Մեքսիկայի ԱԳՆ-ն որոշել է քաղաքական ապաստան տրամադրել պարոն Էվո Մորալեսին՝ մարդասիրական նկատառումներից ելնելով»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը։

Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախկին նախագահը հրաժարական է տվել նոյեմբերի 10-ին՝ իր վերընտրման հետ կապված երկրում հրահրված զանգվածային բողոքի ցույցերի պատճառով։

Նույն շարքից