Բարի օր Քաղաքականություն 

Փաստաթղթերն արդեն բանակցային սեղանին են. Մամեդյարովը՝ ԼՂ հակամարտության բանակցությունների մասին

analitik.am

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում այսօր առկա իրավիճակը:

«Ընդհանուր առմամբ որոշակի առաջընթաց բանակցություններում կա, սակայն ամեն ինչ միայն խոսքի մակարդակում է: Մենք կցանկանայինք անցնել կոնկրետ հարցերի քննարկմանը»,-ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ կողմերը պայմանավորվել են կոնկրետ քննարկումների անցնելու հարցի շուրջ:

Մամեդյարով նաև հույս է հայտնել, որ Բրատիսլավայում Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը կկարողանան քննարկել վերոնշյալ հարցերը. «Այնտեղ պարզ կլինի՝ պատրաստ է արդյո՞ք Հայաստանը կառուցողական բանակցությունների, թե՝ ոչ, քանի որ փաստաթղթերն արդեն բանակցային սեղանին են»:

 

Նույն շարքից