Բիզնես Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն նավթի խոշորագույն արտադրողն Է դարձել աշխարհում

analitik.am

ԱՄՆ-ը 2014 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով դարձել Է նավթի խոշորագույն արտադրողն աշխարհում՝ թերթաքարային հանքավայրերի ակտիվ շահագործման շնորհիվ առաջ անցնելով Ռուսաստանից և Սաուդյան Արաբիայից: Այդ մասին ասված Է Bank of America Corp. (BofA) –ի տեղեկագրում:

 

Գազի արդյունահանմամբ ԱՄՆ-ն առաջին տեղն Էր գրավել դեռ 2010 թվականին, հիշեցնում Է Bloomberg գործակալությունը:

 

«Ամերիկան այժմ նավթի ու գազի արտադրության համաշխարհային առաջատարն Է: Ամերիկյան թերթաքարային հեղափոխությունը վերջին տարիներին վերափոխել Է ԱՄՆ-ի տնտեսությունը և համաշխարհային տնտեսությունը: Էներգակիրների ցածր գներն ամերիկյան Էկոնոմիկայի հիմնական առավելությունն են»,-նշում Է BofA-ի հումքային հետազոտությունների բաժնի ղեկավար Ֆրանսիսկո Բլանշը:   

 

Դրա հետ մեկտեղ նա հավելել Է, որ ԱՄՆ-ի սահմաններից դուրս նավթի արդյունահանման աճը բանկի սպասումներից ավելի թույլ Է եղել, և դրա համար Էլ նավթի գները պահպանվում են բարձր մակարդակի վրա:

 

ԱՄՆ-ի նավթի-գազի սեկտորում ներդրումների տարեկան ծավալը հասել Է ռեկորդային 200 մլրդ դոլարի, ինչը պատմության մեջ առաջին անգամ կազմում Է երկրի հիմնական արտադրամիջոցներում բոլոր ներդրումների շուրջ 20 տոկոսը, նշել Է Բլանշը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Նույն շարքից