Հայաստան Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը միայնակ է մնացել

analitik.am

Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյան: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով այսօր միայնակ է՝ առանց փոխխոսնակների: Նա հենց տեղից ներկայացրեց օրակարգն ու առաջարկեց հարցեր ուղղել իրեն օրակարգի վերաբերյալ, եթե այդպիսիք կան: Հարցեր չհնչեցին:

ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագծի առաջին բաժնում կա պարտադիր քննարկման երեք հարց: Դրանք օրակարգ են մտնում առանց քննարկման ու քվեարկության: Երկրորդ բաժնում ընդգրկվել է գլխադասային հանձնաժողովներում դրական եզրակացություն ստացած 17 հարց, որոնք ևս օրակարգ են մտնում առանց քննարկման ու քվեարկության, իսկ երրորդ բաժնում 6 հարց կա, որոնք բացասական եզրակացություն են ստացել հանձնաժողովներում: Սրանք նախ պետք է քննարկվեն և քվեարկության դրվեն:

 

Նույն շարքից